Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԻՊ-ի զինյալները հարձակվել են Ասադի զորքերի վրա և պայթեցրել Հալեպի միջնաբերդը

ԻՊ-ի զինյալները հարձակվել են Ասադի զորքերի վրա և պայթեցրել Հալեպի միջնաբերդը
08.11.2015 | 14:42

Սիրիայի Հալեպ քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պայթեցրել են պատմական միջնաբերդի մուտքերից մեկը: Գրոհայինները պայթեցրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված միջնաբերդի տակ գտնվող թունելը: Պայթյունի հետևանքով վնասվել է միջնաբերդի արևմտյան հատվածը: Պայթյունից հետո ԻՊ-ի գրոհայինները միջնաբերդի մոտակայքում հարձակվել են Բաշար ալ-Ասադի բանակի վրա: Կառավարական զորքերը հետ են մղել ահաբեկիչների հարձակումը:
Հալեպի շրջափակումն ահաբեկիչների կողմից, որը տևեց 7-8 օր, վերացված է և քաղաքը այլ նահանգներին կապող մայրուղին այս պահին վերահսկում է երկրի բանակը։ Սիրիայի բանակը տոնում է մեծ հաղթանակներ և շրջափակման մեջ է առել ընդդիմությանը, որն ահաբեկչական գործողություններով փակել էր Հալեպն այլ նահանգներին միացնող ճանապարհները, քարուքանդ արել, որ օգնություն չկարողանա մտնել Հալեպ։

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ